Լրահոս 24/7
08.09.2022

Բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, վարչապետ էլ լինի՝ չի ներվելու. Ն․ Փաշինյան

Բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, վարչապետ էլ լինի՝ չի ներվելու. Ն․ Փաշինյան

44-օրյա պատերազմում կարող էր այլ ելք լինել, Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է գտնենք պատասխանը՝ ինչո՞ւ այլ ելք չեղավ։ Արդյոք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով ու ոչ միայն շահագրգռված էին, այլև ուզում էին այդպես լինի, որ Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն ու Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա», – ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, թե հիմա փաստեր են ի հայտ գալիս, որով այս հարցն իր մոտ գնալով ավելի ուժեղանում է։

«Ես հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները օբյեկտիվ կգտնվեն այս հարցերի պատասխանը գտնելու համար։ Ոմանք փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունն ու ես ուզում ենք պատերազմի հանգամանքները կոծկենք, ծածկադմփոց անենք։

Ես ասում եմ՝ ո՛չ, ժողովու՛րդ ջան, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի, իսկ հիմա, երբ արդեն կոնկրետ գործողություններ են, այդ նույն մարդիկ ասում են՝ «այ, իշխանությունն այս ի՞նչ է անում, ուզում է գցի բանակի վրա»։  Ի՞նչն ենք գցում բանակի վրա, ուզում ենք հասկանանք՝ որտեղ ինչ է տեղի ունեցել», – հայտարարել է վարչապետը։

Նա ընդգծել է՝ ոչ մեկին չեն ներելու։ 

«Իսկ ինչո՞ւ մենք պետք է որևէ մեկին ներենք, ինչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ ուզում է լինի դոշին, ինչո՞ւ պետք է ներենք։ Չկա ներում այդ մարդկանց։ Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, գեներալ լինի, սերժանտ լինի, տո վարչապետ լինի, տո նախագահ լինի, տո նախարար լինի՝ չի ներվելու», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է