ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգշաբթի չհայտարարված այցով ժամանել է Կիեւ՝ քննարկելու ռազմական օգնության հարցը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
Բլինկինը մտադիր է քննարկել Ուկրաինային եւ հարեւան պետություններին շուրջ 2,7 մլրդ դոլար հատկացնելու հարցը: Սա ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցն Է Ուկրաինայի մայրաքաղաք ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը հաղորդել էր, որ Բլինկենը կհայտարարի Ուկրաինայի եւ եւս 18 պետության համար մոտ 2 մլրդ դոլարի չափով ռազմական ֆինանսավորում տրամադրելու մասին: Այդ ֆինանսավորումը լրացուցիչ կտրամադրվի 675 մլն դոլարի չափով օգնության փաթեթի հետ մեկտեղ, որի մասին հայտնել Էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:













