Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022 թ. օգոստոսի 1-ի մեղադրական դատավճռով Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1 միլիոն 933 հազար դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից:
Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ դատարանը նրան ենթարկել է 540 հազար դրամի չափով տուգանքի:

















