Լրահոս 24/7

«Փեթակի»աշխատակիցները պահանջում են երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը. բողոքի ակցիա

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները պահանջում են  երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, քանի որ  փողոցի միակողմանի փակ լինելուց տուժում է իրենց առեւտուրը:

«Ինչի համար է այս ճանապարհը փակ, տոնավաճառ չեն գալիս մարդիկ, որովհետեւ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, որ 60 կմ շառավղով օդն աղտոտված է: Հիմա թող մեկը գա` մենք հարց տանք, մարդու իրավունքների պաշտպան գոյություն ունի՞ Հայաստանում, հեսա տեսնում եք 2000 հոգի մարդ է կանգնած, ի՞նչ անեն էս մարդիկ, մենք տեր չունենք, ոչ տնօրինություն կա, ոչ բան, մեր տերն Աստված է: »,-ասաց աշխատակիցներից մեկը:

Առեւտրի կենտրոններին հայտնել են, որ ճանապարհը փակ կլինի մինչեւ դեկտեմբերի 31-ը, հունվարից էլ դեռ պարզ չէ` երբ կբացվի ճանապարհը:
«Հիմա մենք չենք հասկանում, թե ով է զբաղվում այս հարցով, քաղաքապետարանն է,  մարդու իրավունքների պաշտպանն է, մի հատ հասկանանք էլի` ով է զբաղվում այս հարցով : Էս ժողովուրդը խոտ չի ուտում, բոլորս էլ գիտենք, թե էս ամենը ինչը ինչի համար է, չենք ուզում խաղաքարտեր բացել, մենք սպասում ենք արձագանքի, արձագանք չեղավ վաղն էլ «Փեթակ»-ը փակ կլինի, մյուս օրն էլ փակ կլինի»,- ասաց աշխատակիցը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Նախագահն ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…

2 minutes ago

Շուրջ 70 երկիր դիմել է ԱՄՆ-ին՝ մաքսատուրքերը քննարկելու համար

ԱՄՆ վարչակազմի հետ կապ են հաստատել «50, 60, գուցեև 70 երկրներ»՝ «հայելային» մաքսատուրքեր սահմանելու շուրջ…

23 minutes ago

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Գրիգորյան

ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե…

26 minutes ago

ԱՄՆ-ն մեր դեմ պատերազմ է վարել. Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք…

49 minutes ago

Ընդամենը ծրագիրը դարձրել ենք ավելի թիրախային. Տիգրան Խաչատրյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…

1 hour ago

Վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…

1 hour ago