

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր առաջին հաղթանակը տոնեց 55 կգ քաշային ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը: Որակավորման փուլի գոտեմարտում Ռուդիկը հանդիպեց հարավկորեացի Հյեոկջին Ջեոնի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարավ 8-0 հաշվով: Հաղթանակի համար հայ մարզիկին պահանջվեց 1 րոպե 35 վայրկյան: Այսպիսով՝ Ռուդիկ Մկրտչյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի ուզբեկ ըմբիշ Ջասուրբեկ Օրտիկբոևի հետ:
Հիշեցնենք, որ մեր հունահռոմեականների հավաքականը Բելգրադ է ժամանել 8 մարզիկով: Մեր մյուս 6 ըմբիշները՝ Հրաչյա Պողոսյանը, Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանը, Գևորգ Ղարիբյանը, Արթուր Ալեքսանյանը և Դավիթ Օվասափյանը մրցագորգ դուրս կգան սեպտեմբերի 11-ին և 12-ին:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…