Լրահոս

Մալխաս Ամոյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում. ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկել է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը մրցասպարեզ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր սկսվել է մեդալների խաղարկությունը 4 քաշային կարգում: Ցավոք, առաջնության մեկնարկը անհաջող է դասավորվել Հայաստանի հավաքականի համար:

Մեր հավաքականից առաջինը մրցագորգ է դուրս եկել 77 կգ քաշային, Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը, ով մեդալի հիմնական հույսերից մեկն էր: Որակավորման փուլի գոտեմարտում Մալխասը մրցել է հունգարացի Զոլտան Լևային հետ և ցավալի պարտություն կրել: Առաջին կեսից հետո Մալխասը առջևում է եղել 3-0 հաշվով, սակայն երկրորդ կեսում հունգարացին հավասարեցրել է հաշիվը, և 3-3 հաշվի պարագայում հաղթանակը շնորհվել է հունգարացուն:

Հիշեցնենք, որ Մալխասը 72 կգ քաշային կարգում 2021 թվականի աշխարհի չեմպիոնն է, նույն թվականին Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել, 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե մեդալակիրն է, 72 կգ քաշային կարգում 2019 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնն է, 67 քաշային կարգում 2018 թվականին երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել, 2017-ին՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ 2022 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ է:

Այսօր Հայաստանը ունի ևս մեկ ներկայացուցիչ: 55 կգ քաշայինների կարգում մրցագորգ դուրս կգա Եվրոպայի առաջնության այս տարվա բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago