ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են: Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճանապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից:
Օրինակ նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ:
Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ Սև լճի տարածք ներխուժած ու անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից:
Մշտապես եմ ասել, որ ինքնին ադրբեջանական զինված տեղակայումները ՀՀ գյուղերի հարևանությամբ կամ ճանապարհներին հանցավոր է, դա արդեն իսկ իրական սպառնալիք է մարդկանց կյանքին ու անվտանգությանը, բնակավայրերին, մեր ողջ երկրին:
Երեկվանից սկիզբ առած հարձակումները ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության բնական շարունակությունն են: Այդքան ապացուցել եմ, որ դա չի դադարելու, քանի որ Ադրբեջանում սեփական իշխանությունը պահպանելու միջոց է:
Հ.Գ. նկարներում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ավերածություններն են»:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…