

Բրյուսելյան վերջին հանդիպմանը պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2022թ-ի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջարկություններ և առաջարկել կնքել խաղաղության պայմանագիր, հայկական կողմի արձագանքը հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն և դրա հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել: Թվում էր, թե սրա շուրջ կա ըմբռնում, բայց հընթացս, մասնավորապես՝ բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում, պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց. «Արդյոք այս երկու խնդիրներից հետո ենթադրվո՞ւմ է, որ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չի ունենալու։ Խոսակցության համատեքստում հնչում է, որ՝ այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին է, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ՝ իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով»:
Կառավարության ղեկավարը հավելեց, որ նման խոսակցությունները սովորաբար սկսում են Նռնաձորով և ավարտվում՝ Երևանով։ Անդրադառնալով այդքան շոշափվող միջանցքի հարցին էլ՝ ՀՀ վարչապետը շեշտեց՝ ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…