

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր, հասարակական գործիչ և ձեռներեց Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ժամեր առաջ Ադրբեջանը զինված հարձակում է սանձազերծել Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի նկատմամբ։
Ադրբեջանը շարունակում է իր սադրանքներն ու ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու բոլոր տեսակի պայմանագրերը և օգտագործելով միջազգային լարված իրավիճակը։
Այս հերթական ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել, եթե մենք ուժեղ չենք ու բոլորս միասին ոտքի չենք կանգնելու՝ մեր հայրենիքը պաշտպանելու։
Ցավոք, հարևան երկիրը չի ցանկանում գիտակցել, որ պատերազմը հարցի լուծում չէ։ Նրանք այդպես էլ պատմությունից դասեր չեն քաղել ու հիմարաբար կարծում են, որ ուժի կիրառումով կարող են խաղաղություն ստանալ։ Նրանք փորձում են մեզ ճնշել ու իրենց պահանջները պարտադրել՝ չհասկանալով, որ մշտական ագրեսիան բերելու է նրան, որ մենք ասիմետրիկ պատասխան ենք տալու։
Խաղաղության և անվտանգության թիվ մեկ երաշխավորը ողջ ժողովրդի՝ բանակի հետ միասնությունն է, ազգ-բանակ դառնալը։ Պետք է սթափվել վերջապես, մենք չպետք է անտարբեր մնանք մեր Հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Մենք նորօրյա Սարդարապատի շեմին ենք, և միայն միավորվելով ու մեկ բռունցք դառնալով կարող ենք պաշտպանել մեր ազատությունն ու մեր հողի վրա ապրելու իրավունքը։ Ո’ւժ ու վճառականություն բոլորիս։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…