Լրահոս
14.09.2022

Կոչ ենք անում իշխանություններին խիստ քննադատաբար մոտենալ ՌԴ եւ ՀԱՊԿ տարբեր մակարդակներից հնչող՝ «սփոփիչ» եւ «խաղաղասեր», «միութենական» թակարդներ պարունակող կոչերին. հայտարարություն

Կոչ ենք անում իշխանություններին խիստ քննադատաբար մոտենալ ՌԴ եւ ՀԱՊԿ տարբեր մակարդակներից հնչող՝ «սփոփիչ» եւ «խաղաղասեր», «միութենական» թակարդներ պարունակող կոչերին. հայտարարություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ:

«Ս․թ․ սեպտեմբերի 13-ին 00․05-ից Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծման են ենթարկել Հայաստանի Հանրապետության սահմանագոտին՝ մի քանի տասնյակ կիլոմետր երկայնքով, պատճառելով կորուստներ մեծաքանակ զոհերի եւ վիրավորների տեսքով, մեծածավալ նյութական վնաս քաղաքացիական ենթակառուցվածներին։ Տեղի ունեցածը գնահատում ենք որպես բացահայտորեն եւ մանրակրկիտ կերպով վաղօրոք նախապատրաստված ագրեսիայի ակտ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխան տարածքի եւ տարածքային ամբողջականության։

Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հայաստանի հերոսական Զինված Ուժերին եւ Հայ Զինվորին, ում անձնուրաց ջանքերով մեր սահմանները մնում են անառիկ։ Զոհվածների հարազատներին, մերձավորներին եւ ծառայակիցներին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները եւ զորակցությունը, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Ադրբեջանի ավտորիտար ռեժիմն, իր անպատժելիության մեջ վստահ լինելով, թիկունքն ամրապնդելով ս․թ․ փետրվարի 22-ին Մոսկվայի հետ «դաշնակցային գործակցության մասին» հռչակագրով, իր ցինիկ եւ անպատասխանատու գործողություններով ուղղակի հարվածի տակ է դնում միջազգային հանրության միջնորդությամբ ձեռք բերված բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունները, ի ցույց դնելով իրական վերաբերմունքն ընթացող բանակցությունների, սեփական միջազգային պարտավորությունների նկատմամբ։ Դրանով կոռումպացված բռնապետ Ալիեւը սպառնալիքի տակ է դնում անվտանգությունը, խաղաղությունը հարավկովկասյան տարածաշրջանում, օգտվելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ վարվող պատերազմի համատեքստից, ինչպես նաեւ՝ Սամարղանդում «ավտորիտար ինտերնացիոնալի» ձեւավորումն ամբողջացնող միջոցառմանն ընդառաջ՝ հանդես գալով որպես Մոսկվայի կայսերապաշտ քաղաքականության, Հայաստանին այսպես կոչված «միութենական պետություն» մտնելը, պետականությունից եւ ազատությունից հրաժարումը պարտադրող բութ գործիք եւ պրոքսի-գործոն մեր տարածաշրջանում, ինչն իր հերթին սպառնում է տարածաշրջանում անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավար պետությունների, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի գոյությանը։

Ողջունում ենք ռազմաքաղաքական ղեկավարության որոշումը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի փաստով նախաձեռնել արտահերթ նիստեր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում եւ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում, դրանով իրացնելով այդ հեղինակավոր կազմակերպություններում մեր լիիրավ անդամակցությունից բխող մեր իրավունքները որպես անկախ պետություն, Պաշտպանության Նախարարության կողմից գործարկված՝ ռազմավարական հաղորդակցության պատշաճ մակարդակը, համարժեք եւ օպերատիվ գործողությունները՝ հասարակության հետ վստահելի կապն ապահովման ուղղությամբ։

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ծավալվող իրադարձությունների միջազգային համատեքստը, այն է, ռուսական բանակի շարունակական եւ մինչ օրս շարունակվող պարտություններն Ուկրաինայում, Մոսկվայից հնչող՝ միանգամայն թափանցիկ, իրական մտադրություններն ամբողջությամբ մերկացնող հայտարարությունները, կոչ ենք անում իշխանություններին խիստ քննադատաբար մոտենալ ՌԴ եւ ՀԱՊԿ տարբեր մակարդակներից հնչող՝ «սփոփիչ» եւ «խաղաղասեր», «միութենական» թակարդներ պարունակող կոչերին կամ հայտարարություններին, այլ կենտրոնանալ ընդհանուր արժեքային հենքի վրա հիմնված հարաբերություններ ունեցող գործընկերների միջոցով Ալիեւի ռեժիմի վրա միջազգային ճնշումները կոնսոլիդացնելու եւ հետագա էսկալացիայի քաղաքական գինն անհաղթահարելի դարձնելու ջանքերի վրա, օգտագործելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ամբիոնները, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական բարեկամների, Հայկական Սփյուռքի քաղաքական շրջանակների ազդեցությունը, զերծ մնալ անորոշություն սերմանող հրապարակային ճառերից եւ հայտարարություններից, մատչելի ուղերձներով շփվել հասարակության հետ։

ՌԴ ԱԳ Նախարարության բնորոշմամբ «Արեւմուտքին դիմագրավելու» Սամարղանդի Շանհայյան համագործակցության կազմակերպության աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը ստեղծված բարդ աշխարհաքաղաքական պայմաններում համարում ենք աննպատակահարմար Հայաստանի կենսական շահերի տեսանկյունից։ Հայաստանի վարչապետի մասնակցությունն այդ հավաքին վտանգելու է մեր պետության հնարավորությունները՝ ժողովրդավարական գործընկերների հետ հարաբերություններում։ Հաշվի առնելով երկրի սահմաններին լարված իրադրությունը, հորդորում ենք իջեցնել Հայաստանի մասնակցության մակարդակը Սամարղանդի գագաթնաժողովին։

Քաղաքական ուժերին, լրատվամիջոցներին, հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց, հանրության քաղաքականապես ակտիվ հատվածին, քաղաքացիներին Հայաստանում, Արցախում և սփյուռքում, կոչ ենք անում միաբանվել Ազատ, Անկախ, Ինքնիշխան Պետականության եւ Ժողովրդավարության գաղափարների շուրջ, ցուցաբերել պատասխանատվություն, պետական մտածողություն եւ բարձր քաղաքացիական գիտակցություն։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Երեւան
13․09․2022թ

Լրահոս
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
13:27
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
12:55
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
12:34
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
12:14
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
11:59
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․  Աբրահամյան
11:50
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․ Աբրահամյան
Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. Թորոսյան
11:46
Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. Թորոսյան
Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ
11:39
Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ
ԼՂ հայերը տարածաշրջանը կամավոր են լքել. Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է ԵՄ դեսպանին
11:31
ԼՂ հայերը տարածաշրջանը կամավոր են լքել. Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է ԵՄ դեսպանին
Հայաստանը երբեք այսպիսի ուշադրության կենտրոնում չի եղել. Թոմաս դե Վաալ
11:10
Հայաստանը երբեք այսպիսի ուշադրության կենտրոնում չի եղել. Թոմաս դե Վաալ
ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է
11:04
ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է
ՀՀ-ն ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ Փաշինյանի ուղերձը
11:01
ՀՀ-ն ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ Փաշինյանի ուղերձը