Լրահոս
14.09.2022

Միակ տարբերակը մնում է համաժողովրդական պահանջ ձևակերպելը, որի համար փողոց պետք է դուրս գան շատ շատերը. Լևոն Քոչարյան

Միակ տարբերակը մնում է համաժողովրդական պահանջ ձևակերպելը, որի համար փողոց պետք է դուրս գան շատ շատերը. Լևոն Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը գրառում է կատարել.

«Ինչ անել:

2 օր է մտածում եմ, թե ի՞նչ պետք է անել ու դժվարանում եմ ճիշտ պատասխանը գտնել: Հետո շատերն, իհարկե, կսկսեն հետհայացք գցելով վերլուծել, թե ինչ էր պետք անել, որը չարվեց, և ինչ չպիտի արվեր, որն արվել է: Բայց պետք է հասկանալ հիմա, վերլուծելով այս պահին եղած հնարավոր սցենարները և դրանց հետևանքները, առանց հուզականության: Չեմ ուզում խոսել նրա մասին, որ արդեն քանի տարի է այս աղետի մասին խոսում ենք շատերս, չեմ ուզում խոսել նրանից, թե ինչպես այս մահաբերները շարունակեցին իշխել, չեմ ուզում մեղադրել ժողովրդին, առանձին խմբերի, դաշնակիցներին, այլ խոսել այս պահին այս կետից մեր անելիքներից, գիտակցելով, որ առանց սրանց հեռացման որևէ դրական փոփոխություն, բեկում ունենալը գրեթե բացառված է, իսկ սրանց հետ համախմբվելու կոչերը իմաստազուրկ և ինքնախաբեություն եմ համարում:

Եվ ուրեմն ի՞նչպես սրանց վռնդել և փորձել ազգային կառավարություն ձևավորելով շտկել իրավիճակը: Եթե սա չեն հասկանում ուժային կառույցները(ՊՆ, ոստիկանություն, ԱԱԾ), ապա միակ տարբերակը մնում է համաժողովրդական պահանջ ձևակերպելը, որի համար փողոց պետք է դուրս գան շատ շատերը: Սահմանին ունենալով այս ծանր վիճակը, նման կոչ անելը չգիտեմ ի՞նչ արձագանք կունենա, իսկ իշխանական քարոզչական մեքենան վստահաբար կլծվի համոզելու մարդկանց, որ ընդդիմությունն իբրևէ թե օգտագործելով այս ծանր վիճակը, աթոռակռվով է զբաղված(իհարկե շրջանցելով այն փաստը, որ այս ծանր վիճակի պատասխանատուն իրենց ապիկար դավաճանական կառավարման արդյունքն է) ու հետագա էլ ավելի ցավալի արդյուքների մեղավոր կարգել նման կոչեր անողներին:

Հասկանու՞մ է արդյոք մեր հասարակությունն այս ամենը, պատրա՞ստ է արդյոք դուրս գալ փողոց և ստիպել սրանց հեռանալ, մի կողմ դնելով եկրորդական հարցերը: Բողոքի նախկին ալիքների արդյունքները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ լայն շերտերը չէին գիտակցում ահագնացող աղետի հետևանքները. արդյո՞ք վերջին օրերը փոխեցին դա»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է