Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել է համայնքապետ Սլավիկ Պապյանը:
Նրա խոսքով՝ բնակիչը բարձրացել է սարը՝ անասունների հետևից, որտեղ վիրավորներ են եղել, օգնել է շտապօգնության մեքենային, սակայն կրակոցից ինքն է մահացել:
Նա հայտնեց, որ բնակիչը 29 տարեկան էր, ուներ 4 անչափահաս երեխա:
















