Խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել «Mediahub.am»-ի լրագրող Անի Գևորգյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև:
Պողոսյանին հունից հանել է Գևորգյանի հարցադրումը, ինչից հետո նրանց միջև վիճաբանություն է սկսվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանի անվտանգության աշխատակիցները Անի Գևորգյանին դուրս են հանել ԱԺ շենքից:
















