Միաբեւեռ աշխարհ ստեղծելու փորձերը «բացարձակապես անընդունելի են մոլորակի պետությունների ճնշող մեծամասնության համար»։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ։ Հաղորդում է Տասսը:
Պուտինը նշել է, որ Մոսկվան «բարձր է գնահատում Պեկինի հավասարակշռված դիրքորոշումը» Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հասկանում է հարցերն ու մտահոգությունները այս առնչությամբ։
Սա առաջնորդների երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն է 2022 թվականին։ Վերջին անգամ Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են փետրվարին, երբ ՌԴ նախագահը մեկնել էր Պեկին՝ 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

















