ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ժամեր առաջ հայտնել էր, որ փրկարարական ջոկատը մեկնել էր Սյունիք` դիեր վերադարձնելու: Փրկարար ծառայողներից մեկի հետ կապն ընդհատվել էր, քիչ առաջ գրառմամբ Կոստանյանը հայտնեց, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։
















