«Ազատ դեմոկրատներ կուսակցության» անդամ Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Աբսուրդ է, երբ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ու դրանց դեռ պետք է հիմնավորի, որ իր սուվերեն տարածքի վրա են ագրեսիա կիրառում, պետք է հիմանվորի, որ իր բնակավայրերի վրա են հարձակվել, պետք է հիմնավորի, որ նույնիսկ ռուսական զորքերի տեղակայման վայրերի վրա են հարձակվել։
Կուզեք՝ պատերազմ հայտարարեք Ադրբեջանին և տեսեք, որ միևնույնն է՝ չեն գալու։ Ոնց որ ավտոմատը գցել են վզներս, առանց պատրոնների, ու ձեռքներս բռնել են, որ ճիվաղը ծեծի։
Դրա համար պետք է դուրս գալ այդ կազմակերպությունից և համագործակցել մեզ սատարող երկրների ու կառույցների հետ։ Միջազգային կրիմինալ ու բռնապետերի համագործակցության հարթակը Հայաստանի պետական շահերին դեմ է»:
















