Լրահոս
16.09.2022

Անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերել Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերել Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և առկա պայմանավորվածությունների ներքո իր պարտավորությունների կոպիտ խախտումների վրա։ Այդ առնչությամբ ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի տարածքի օկուպացիային, ծանր զինատեսակների կիրառմամբ քաղաքացիական բնակավայրերի, մասնավորապես՝ Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի ու Սոթքի հրետակոծությանը, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտմամբ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը:

Անդրադառնալով 2021թ. մայիսից ի վեր Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ու 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ Հայաստանի տարածքների նկատմամբ ուժի կիրառմանն՝ ընդգծվել է, որ վերջին հարձակումներն ի ցույց են դնում, որ պատասխանատվության ենթարկելու պատշաճ միջոցների բացակայության պարագայում ագրեսիվ քաղաքականությունը կարող է շարունակվել և ավելի ընդլայնվել։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան իրականացվել է ընթացող բանակցությունների լույսի ներքո և ի հեճուկս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով տարբեր ձևաչափերում գործադրվող ջանքերին:

Դեսպան Մարգարյանն ընդգծել է ԱԽ կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր մանդատի իրացման անհրաժեշտությունը, և դիմելով անդամ երկրներին՝ կարևորել.

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը պահանջը՝ անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերելու Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից և զերծ մնալու ագրեսիայի հետագա գործողություններից ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և եռակողմ հայտարարությունների ներքո իր պարտավորությունների հանձնառության լիակատար պահպանումը ներգրավումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բոլոր հարցերի հասցեագրմանը, այդ թվում՝ կարգավիճակի հարցի հանգուցալուծմանը բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման կոչը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է