Լրահոս 24/7
17.09.2022

Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Մարուքյան

Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Մարուքյան

Չի ավարտվել այս ամենը․ մենք սպասում ենք նոր ագրեսիայի։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

«Բնականաբար, դիվանագիտական աշխատանքը տարվում է ՄԱԿ, ԵՄ, ԱՄՆ հետ, ՌԴ, Ֆրանսիայի հետ, մյուս կողմից՝ հողի վրա կանգնած՝ զինվորականությունը, զինվորը հայրենիքի պաշտպանության համար է պայքարում»,- նշել է Մարուքյանը։ 

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մինչև Ադրբեջանի հարձակումն էլ են միջազգային հանրությանը տեղեկացրել հնարավոր հարձակման մասին․ «միջազգային ամբողջ հանրությանը տեղեկացրել ենք, որ հեսա մեր վրա հարձակվելու է, մենք չենք կրակում, և իրենք հիմա հարձակվելու են։ Եվ դա տեղի է ունեցել։ Այսինքն՝ գոնե էս անգամ շատ լավ կարողացել ենք գոնե էդ մասով գործ անել, պատրաստել միջազգային հանրությանը»։

Մարուքյանը նշում է՝ երկրներն ունեն երկկողմանի շահեր, օրինակ՝ ՄԱԿ ԱԽ անդամ որոշ երկրներ։

«Ոչ բոլորն են, չէ՞, միանշանակ ասում, որ սա ագրեսիա է, ոչ բոլորն են ասում, որ Հայաստանի տարածք են ներխուժել․ մի մասը գտնում է, որ սահմանը դելիմիտացված չէ, մյուս մասը գտնում է, որ սա ինչ-որ սահմանային կրակոցներ են։ Բայց մեր մոտեցումը հետևյալն է, որ սա ներխուժում է ՀՀ տարածք և օկուպացիա»,- նշել է Մարուքյանը։ 

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նշել է․ «Մենք մի հատ պրոբլեմ ունենք․ մենք 44-օրյա պատերազմը ուզում ենք համեմատել էս պատերազմի հետ։ ․․․․ Էնտեղ այլ նարատիվներ են գործել, այլ հարցեր են եղել, էնտեղ եղել են երկարատև բանակցություններ զիջումների վերաբերյալ, տարածքներ զիջելու վերաբերյալ, և դրա մասին էր խոսքը, որ միգուցե կարող էինք խաղաղ բանակցություններով շրջանները զիջել և խաղաղություն ստանալ։ ․․․․ Էս հարցը, ինչ որ հիմա տեղի է ունենում, որևէ պարալել չի կարելի բերել, որովհետև հիմա խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Եվ հիմա վարչապետին քննադատում են, որ թե ինչի է պառլամենտում ասել 29 800 քառ․ կմ»։ 

Լրագրողի այն դիտարկմանը, թե Արցախը դուրս հանելով է ասել, Մարուքյանը պատասխանեց․ «Իսկ Արցախը Հայաստանի մա՞ս է, որ վարչապետը դուրս է հանել։ Ուզում են ՀՀ սուվերեն տարածքի նարատիվը փչացնե՞ն ու էդ 29 800 քառ կմ էլ չունենա՞ն։ ․․․․ Կարմիր գիծը Արցախի մասով քաշել է Հայաստանը՝ անվտանգության երաշխիքներ ժողովրդի համար։ Էս կարմիր գծերը վարչապետը քաշում էր Հայաստանի վերաբերյալ»։

Անդրադառնալով ՀԱՊԿ  Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի այն հայտարարությանը, թե Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա, Մարուքյանը նշեց․ «Ադրբեջանը չի զարմանում էդ հայտարարություններից․ իրենք անգիր գիտեն, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ դաշնակիցներ ունեն, քան ՀՀ-ը»։

Ի պատասխան լրագրողի հարցի, որ ՌԴ-ը և Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ նիստում ռազմական ագրեսիայի համատեքստում խոսել են դեմարկացիայից, Էդմոն Մարուքյանը ասաց․ «Բոլոր էն երկրները, որոնք ասում են, որ դեմարկացիայի խնդիր է, փորձում են լեգիտիմացնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է