Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արեւիք ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։
Տեղում աշխատում են շրջակա միջավայրի եւ արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների եւ մարզային կառույցների ներկայացուցիչները։
Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն
Հ.Գ. Ըստ նախնական վարկածի հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից։