Լրահոս 24/7

Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է. Ա․ Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում անդրադառնալով բանակի կաիրքներին՝ նշել է․ «Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է: Այս ուղղությամբ տարբեր միջոցներ ենք ձեռնարկում։ Զենքն անընդհատ համալրման կարիք ունի: Մնացած բոլոր կարիքները հոգալու մասով Կառավարությունն ամեն ինչ անում է եւ որեւիցե գումարային խնդիր չունի»,- մասնավորապես նշել է Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ:

Մարտավարությունն այսպիսին է. հենց ինչ-որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով»:

Ամբողջական հարցազրույցը՝

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

2 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

24 minutes ago

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…

47 minutes ago

Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը…

59 minutes ago

Գեներալներ Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական…

1 hour ago