Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի միկրոբլոգում:
«Տարածաշրջանային և միջազգային հակամարտություններում տարաձայնությունները հարկավոր է լուծել՝ հիմնվելով խելամտության, նպատակահարմարության, արդարության և միջազգային իրավունքի վրա։
Հյուսիսային հարևանների հարցում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն արդեն 30 տարի է՝ հայտնի է. սահմանային, աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»:














