Լրահոս 24/7
18.09.2022

Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է. դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք․ Փելոսի

Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է. դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք․ Փելոսի

Ամերիկայի Միացյալ Նահանգները  հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին է: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Երևանում, «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իր ելույթում:

Փելոսին նախ ընդգծեց, որ ինքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, որ այցելում է Հայաստան: «Ես հիմա կանգնած եմ երկու երկրների դրոշների մեջտեղում, սա փաստում է Հայաստանի հետ մեր գործընկերությունը»,-նշեց Փելոսին:

Նա ԱՄՆ կոնգրեսի շնորհավորանքները հղեց Հայաստանի՝ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության տոնին ընդառաջ:

«Սա մեզ համար, կարծես, ընտանեկան այցելություն է: Մենք (հեղ.-կոնգրեսականները) այնպիսի տարածքներից են ընտրված, որտեղ ամերիկահայերը շատ մեծ թիվ են կազմում: Նրանք հայրենասեր ամերիկացիներ են և շատ հպարտ են իրենց հայկական ծագումով: Նրանք այդ մասին մեզ շատ հստակ ասել են: Մենք հետևում ենք հայաստանյան մարտահրավերներին՝ նաև մեր ընտրողների աչքերով»,- նշեց խոսնակը:

Նա ընդգծեց՝ շատ հպարտ են, որ ի վերջո կարողացան ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: «Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է, և մենք հպարտ ենք, որ նա ստորագրեց, նաև ՀՀ վարչապետին հրավիրեց ժողովրդավարության գագաթնաժողովին, որը շատ կարևոր իրադարձություն էր: Այստեղ եմ ես՝ ասելու, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը: Եվ մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք, երբ պայքար է ընթանում ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև։ Հայաստանն այն վայրն է, որտեղ  մենք կարող ենք այս հակասություններին ակնառու տեսնել»,-ասաց Փելոսին:

Ըստ խոսնակի՝ իր այցը Հայաստան նախատեսված էր ավելի վաղ՝ անցյալ շաբաթվանից:

«Սակայն այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի, սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին: ԱՄՆ-ն վաղուց նշել է, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»,- ասաց Փելոսին:

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն հետևում է այս խնդրին, նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է:

«Մեր պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության, տնտեսության հետ կապված հարցերը»,-նշեց Ներկայացուցիչների պալատի խոսնակը:  

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Երևանում Փելոսին արդեն հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նա հանդիպում կունենանաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է