Լրահոս 24/7

Մեզ համար անընդունելի է ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին, որը շարունակում է պատերազմը․ Սաղաթելյան

«Փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին, որը շարունակում է պատերազմը»,- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը տևել է մոտ 1.5 ժամ։  Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հանդիպումը կազմակերպվել է դեսպանատան առաջարկով, մասնակցել են ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների 6 պատգամավորներ։ Նա հայտնեց, որ մի քանի ուղղությամբ բարձրացրել են գոյություն ունեցող խնդիրները ու մանրամասնեց․ «Խոսեցինք ադրբեջանական ագրեսիայի մասին, շատ  հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին, խոսքը ոչ միայն ծավալների, այլև ռազմաքաղաքական աջակցության մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ ու լկտի և շարունակում է ագրեսիան ՀՀ-ի դեմ»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Նենսի Փելոսիի հետ խոսել են նաև 907-րդ բանաձևի մասին, հաջորդ տարի Ադրբեջանին օժանդակությունը դադարեցնելու մասին, նաև անդրադարձ է եղել հայ ռազմագերիների խնդրին՝ կոնկրետ փաստերով։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է՝ միայն հայտարարություններով չեն բավարարվելու․ իրենց վերադարձից հետո առնվազն Կոնգրեսում քննարկելու և բարձրացնելու են այս խնդիրները։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը. Էրդողան

Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…

7 hours ago

ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…

8 hours ago

Թուրքիայում շարունակվում են բողոքները

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…

9 hours ago

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

10 hours ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

11 hours ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

12 hours ago