Լրահոս 24/7

Սպիտակի ոլորաններում, ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ շինաշխատանքների տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ի աշխատակից Աշոտ Նորոյանը տեղեկացնում է, որ այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե վերին շերտը, կատարվում են այլ աշխատանքներ։

Արդեն իսկ 30 հազար քմ ասֆալտապատում է կատարվել։ Նա նշում է, որ ամենօրյա ռեժիմով հսկողություն է իրականացվում. կատարված աշխատանքները բոլոր փուլերում ենթարկվում են ստուգման։ Տեխհսկողն ընդգծում է, որ ճանապարհաշինության ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել այն պատճառով, որ շինարարությունն ընթանում է ինտենսիվ երթևեկությանը զուգահեռ։

Կապալառուն՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն, մինչ ասֆալտապատումը հիմնանորոգվող 7.7կմ երկարությամբ հատվածում կատարել էր հողային աշխատանքներ, նորոգել հենապատերը, արհեստական կառուցվածքները, արդիականացրել է ջրահեռացման համակարգը։ Ասֆալտապատման ավարտից հետո կկատարվի գծանշում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ընթացիկ աշխատանքներին, զրուցել շինարարի հետ՝ քննարկելով աշխատանքային հարցեր։

Նշենք, որ Մ-3 ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածի ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 348 մլն դրամ է։

Թիվ 1

Recent Posts

Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ Պուտինի հետ հանդիպման հետ․ Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…

9 minutes ago

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

25 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

31 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

45 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

56 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago