«Երևանում Գաֆէսճյան արվեստի կենտրոնում ելույթ ունեցա՝ ընդգծելու, որ Ամերիկան աջակցում է Հայաստանին։ Ամբողջ աշխարհում ինքնավարության դեմ շարունակվող պայքարում մենք միշտ աջակցելու ենք ժողովրդավարությանը և ազատությանը։
Իմ ելույթից հետո մեր պատվիրակությունը հնարավորություն ունեցավ կլոր սեղանի շուրջ զրուցել քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: Նրանք կիսվեցին իրենց փորձով, և մենք քննարկեցինք անհրաժեշտությունը ապահովելու, որ բոլորը կարողանան ապրել առանց բռնության և հակամարտությունների:
Այս դժվարին պահին պետք է հույս ունենալ: Մենք կարող ենք հույս գտնել Հայաստանի պատմության մեջ, որը տոկունության և ուժի խորհրդանիշ է։ Արվեստի միջոցով կարելի է հույս գտնել, և ինչպես բանաստեղծ Պարույր Սևակն է գրել.
Ինձ համար պատիվ էր տեսնել՝ ինչպես է վառվում հույսի կրակը Հայաստանում»,- գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։