Լրահոս 24/7

Բաց հասարակության հիմնադրամները հրադադարն ամրապնդելու անհապաղ քայլերի կոչ են անում միջազգային հանրությանը

Բաց հասարակության հիմնադրամները (ԲՀՀ) կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ինտենսիվ մարտերի բռնկումից հետո, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 200 զինծառայող:

Ինչպես ասվում է Բաց հասարակության հիմնադրամների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում, անցած շաբաթվա սկզբին ադրբեջանական ուժերը հրետակոծել են Հայաստանի տարածքը, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ այնուհետև գրավել տարածքներ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի ներսում։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, մեծ երկրի կողմից ավելի փոքր, քաղաքականապես մեկուսացված հարևանի դեմ ագրեսիայի ևս մեկ ակնհայտ օրինակ է», – հայտարարել է Բաց հասարակության հիմնադրամների Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գործադիր տնօրեն Դանիելա Շվարցերը:

«Մենք կոչ ենք անում ԵՄ-ին և ՄԱԿ-ին՝ քայլեր ձեռնարկել երաշխավորելու, որ ադրբեջանական զորքերը լքեն Հայաստանը և մարտերը չվերսկսվեն, այդ թվում՝ հրադադարի մոնիտորինգի խմբերի տեղակայման և Բաքվի վրա դիվանագիտական ճնշման միջոցով, որպեսզի վերջինս վերադառնա խաղաղ բանակցություններին», – ասված է հայտարարությունում:

Թիվ 1

Recent Posts

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

43 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

1 hour ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

2 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

2 hours ago

Իսրայելը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու մտադրության մասին

Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…

2 hours ago