Լրահոս 24/7

Մասկը հայտարարել է, որ Starlink ցանցը հասանելի է դարձել Երկրի բոլոր մայրցամաքներում

Starlink արբանյակային ինտերնետ ցանցը սկսել է գործել Երկրի բոլոր մայրցամաքներում, ասել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը։

«Starlink-ն այժմ ակտիվ է բոլոր մայրցամաքներում, ներառյալ Անտարկտիդայում», – գրել է նա Twitter-ում:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 18-ին, SpaceX-ը մեկնարկել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից և ուղեծիր է ուղարկել ևս 54 Starlink արբանյակ:

2019 թվականից ընկերությունն արդեն ավելի քան երեք հազար արբանյակ է արձակել տիեզերք՝ Starlink ցանցը տեղակայելու համար։ Ընդհանուր առմամբ, SpaceX-ը նախատեսում է 42000 արբանյակ ուղարկել Երկրի ցածր ուղեծիր։

Starlink ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիություն աշխարհի ցանկացած կետում՝ 1 գիգաբիթ/վրկ արագությամբ, որը համապատասխանում է 5G ստանդարտին։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո SpaceX-ը սկսեց Ուկրաինային հասանելիություն և սարքավորումներ տրամադրել Starlink արբանյակային ինտերնետին միանալու համար։

Աղբյուրը՝ Meduza.io

Թիվ 1

Recent Posts

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

43 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

1 hour ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

2 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

2 hours ago

Իսրայելը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու մտադրության մասին

Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…

2 hours ago