Այս պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տիրապետում է 16 զինծառայողի վերաբերյալ տվյալների, որոնք գերության մեջ են գտնվում:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Ամսի 13-ից սկսած՝ տարբեր մարդիկ, ծնողներ մեզ դիմել են, որ տարբեր տեսանյութերով ճանաչել են իրենց հարազատներին: Բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել՝ հիմք ընդունելով նոր տեսանյութերը, նոր ապացույցները: Կարող են նաեւ այս թվերը նվազել, եթե օրինակ, ցավալիորեն, այդ անձինք հայտնվեն զոհված զինծառայողների ցանկերում, կամ մարմինները փոխանցվեն»,- ասել է նա:
Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ որեւէ մեկը չի կարող վստահություն կամ ենթադրություն ունենալ, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների կյանքը ու բավարարման պայմանները ապահովված են:
«Ցավալի է արձանագրել, որ այդ պետության նկատմամբ միջազգային իր պարտավորությունները հարգելու վերաբերյալ միջազգային ճնշումները բավարար չեն եղել, որ ինքը չշարունակի նույնկերպ: Իհարկե, այդ արձագանքը բավարար չէ, բայց մենք չպետք է հոգնենք այդ ուղղությամբ աշխատելուց»,- նշել է նա:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…