Լրահոս 24/7
19.09.2022

Գոռ Աբրահամյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից

Գոռ Աբրահամյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից

«Այսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ դիմումիս համաձայն՝ ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։

Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, հավասար մատչելիության սկզբունքների վրա՝ առաջնորդվելով «լրագրողների հետ՝ որպես պաշտոնատար, պաշտոնատարների հետ՝ որպես լրագրող» գործելաոճով։ Հուսով եմ՝ ինչ-որ բան ստացվել է։

Շնորհակալ եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անձնապես չճանաչելով այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու, անցած տարիներին ազատ ինքնադրսևորման, մասնագիտական համեստ կարողություններս ու ներուժս պետությանս ու հայրենիքիս ծառայեցնելու հնարավորություն տալու համար։

Շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին, որոնց հետ անցանք այս ճանապարհը՝ շատերի հետ ընկերացանք, ոմանց հետ բանավիճեցինք, բայց երբեք չհասկացվածության պատ միմյանց համար չստեղծեցինք։

Շնորհակալ եմ նաև դատախազության իմ գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական խորհրդատվությամբ, ընդհանուր աշխատանք կատարելու հոգատարությամբ օգնել են ինձ ավելի հղկվելու, դատախազությունն ավելի պատշաճ ու արժանապատիվ ներկայացնելու հարցում։

Ինձ փոխարինողին մաղթում եմ էլ ավելի բեղուն ու արդյունարար գործունեություն։ Դուք բոլորդ մնում եք իմ սրտում։ Աստված օգնական բոլորիս»,- գրել է Գոռ Աբրահամյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է