Լրահոս 24/7
19.09.2022

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում

Ռուսաստանի պետական Առաջին ալիքի Время покажет («Վրեմյա պոկաժետ») քաղաքական թոքշոուի սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցին, հաղորդավարը և հյուրերը պնդել են, որ հայ-ադրբեջանական ռազմական բախումները տեղի են ունեցել ոչ թե Հայաստանում, այլ Լեռնային Ղարաբաղում:    

Հաղորդման ընթացքում տեղադրվել է Փելոսիի՝ ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ այն անվանելով «մահաբեր» և «անօրինական»։ 

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները ԱՄՆ Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,— ասել էր Փելոսին։ 

Հեռուստահաղորդավար Անատոլի Կուզիչևը հաղորդման ընթացքում ուշադրություն է հրավիրում Փելոսիի վերոհիշյալ գնահատականների վրա և պնդում, որ դրանք «սխալ» և «չափազանցված են»։ 

«Ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը հետևյալի վրա․ նա ասել է․ «Ադրբեջանի հարձակումը «մահաբեր» և «անօրինական» հարձակում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»։ Ես կարծում եմ, որ սա ֆորմալ առումով ճիշտ չէ, ինչպես ես եմ հասկանում, խոսքը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի վիճելի տարածքի մասին է, այդպես չէ՞, Վլա՛դ»,- ասել է հաղորդավարը՝ դիմելով ու խոսքը փոխանցելով թոքշուի հյուրերից ռազմական փորձագետ ներկայացող Վլադիսլավ Շուրիգինին։ 

Վերջինս, իր հերթին, նույնպես կրկնել է, որ հայ-ադրբեջանական ուժերի վերջին բախումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում․ «Ակնհայտ է, որ բախումը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում, դեռ երկար պետք է ուսումնասիրվի՝ ով և ինչու է առաջինը հարձակվել»։ 

Մի քանի րոպե անց Անատոլի Կուզիչևը կրկնել է սխալը՝ նշելով, որ ՀԱՊԿ մոնիթորինգային շտաբը մեկնել է Արցախ: 

Ավելի ուշ, հյուրերից մեկը՝ Դմիտրի Աբզալովը, ուղղել է հաղորդավարի և հյուրերի սխալը՝ նշելով, որ բախումները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, այլ ոչ թե Արցախում: 

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:  

ՀՀ անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած նիստին ընդունված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Այսպիսով, ռուսական պետական «Առաջին ալիքի» եթերում հնչած պնդումը, թե հայ-ադրբեջանական վերջին բախումները եղել են Լեռնային Ղարաբաղի տարածքում, չի համապատասխանում իրականությանը։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։

Աղբյուրը՝ fip.am

Լրահոս
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
13:27
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
12:55
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
12:34
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
12:14
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
11:59
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․  Աբրահամյան
11:50
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․ Աբրահամյան