Լրահոս 24/7
19.09.2022

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի «Ջերմուկ» անտառային տնտեսության

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի «Ջերմուկ» անտառային տնտեսության

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում դիտարկվել և գույքագրվել են սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները՝ ինչպես անտառային, այնպես էլ ոչ անտառային տարածքներում:

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Այդ աշխատանքների իրականացման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարի օգնական Խաչիկ Բեկյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանն աշխատանքային երկօրյա այցով եղել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը` հանգեցնելով հողերի դեգրադացմանը:

Այնուամենայնիվ, բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է հետագա մոնիտորինգի և գնահատման: Հատուկ ուսումնասիրությունների կատարումը անհրաժեշտ է ռազմական գործողությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գնահատելու համար։

Նախարարի գլխավորած աշխատանքային խումբը մարզեր կատարած այցի շրջանակներում եղել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն», «Սիսիանի անտառտնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն», «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։

Նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդակցություններ է անցկացրել աշխատակազմերի հետ՝ նախ շնորհակալություն հայտնելու լարված իրավիճակում համակարգված աշխատանքի համար, ապա միասին կազմելու անտառածածկ տարածքների արագ վերականգնման ճանապարհային ուղիները:
Աշխատանքային խումբը ականատես է եղել Ջերմուկի անտառային տարածքներում բռնկված հրդեհի առնվազն 2 օջախի մարմանը:

Սյունիքի մարզում նախարարն աշխատանքային խմբի հետ այցելել է Շիկահող գյուղ, «Շիկահող» պետական արգելոց, այնուհետև «Շիկահող» մասնաճյուղի վարչական շենքում հանդիպում անցկացրել մասնաճյուղի աշխատակիցների հետ։ Նախարարը եղել է նաև Սրաշեն ու Ներքին Հանդ բնակավայրերում և «Սոսու պուրակ» արգելավայրում, որտեղ հանդիպել և Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ու դրանց հետևանքների շուրջ զրուցել է քաղաքացիների և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ։

Օրեր առաջ նախարարությունը նախարար Հակոբ Սիմիդյանի անունից համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է