Լրահոս 24/7
19.09.2022

Փելոսիի այցը որոշակի զգաստության է բերել թուրք-ադրբեջանական տանդեմին, այդուհանդերձ հիմնական զսպողը եղել և կմնա բանակը

Փելոսիի այցը որոշակի զգաստության է բերել թուրք-ադրբեջանական տանդեմին, այդուհանդերձ հիմնական զսպողը եղել և կմնա բանակը

Մինչ Նենսի Փելոսին Երևան ժամանալու ճանապարհին էր, Իլհամ Ալիևը շտապեց դիմել մեծ եղբորը՝ որ վերջինս կանխի Երևանում ԱՄՆ բարձրաստիճան հյուրի կողմից Ադրբեջանին մեղադրող հայտարարություններ անելը։ Իսկ Իլհամը Էրդողանին ասել էր, թե ինքը «ռազմական գործողությունը ավարտել է»։

Այս մասին գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Էրդողանը այդպես էլ հայտարարեց, որպեսզի Նեսի Փելոսին Երևանում, իսկ Էնթընի Բլինքենը Վաշինգտոնից «գովեն» Իլհամին հրադարին վերադառնալու համար ու նա մարսի թափած արյունն ու միջազգային ագրեսիայի դրսևորումը։

Սակայն Վաշինգտոնը չգնաց հին ու ծեծված ճանապարհով։ Նենսի Փելոսին Ադրբեջանի ագրեսիան անվանեց արյունոտ, և հայտարարեց, որ ԱՄՆ պետք է պաշտպանի Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը, որոնք արժեք են իրենց համար։

Իսկ Բլինքենն էլ հեռախոսազրույցում պահանջեց դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։ Բաքվի զայրույթը դրսևորվեց, երբ Միլի մեջլիսի խոսնակն ու ԱԳՆ խոսնակը քննադատեցին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավարին իր հայտարարությունների համար, դրանք ընդհուպ անվանելով «բանակցություններն ու կայունությունը վտանգող», բայց խոշոր հաշվով մեկնաբանեցին իբրև թե ԱՄՆ-ում սպասվող նախընտրական արշավով ու դեմոկրատների կողմից ամերիկահայերի քվեն ստանալու մոլուցքով։

Սակայն Բաքվի զայրույթի մեծ և իրական մասն արտահայտեց Թուրքիայի փոխնախագահը՝ «պահանջելով» Վաշինգտոնից բացատրել, թե որքանով է գործադիր իշխանությունը կիսում Նենսի Փելոսի հայտարարությունները։

Սա պարզելը կարևոր է, քանի որ եթե դրանք համընկնում են, իսկ դրանք համընկնում են, նշանակում է, որ վտանգի տակ է Թուրքիայում գծված «ներխուժման» պլանը, քանի որ Վաշինգտոնը, ըստ Փելոսիի հայտարարությունների, այդ և այլ ծրագրերից պետք է իր պաշտպանության տակ վերցնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը։

Դժվար թե Վաշինգտոնից որևէ մեկը բանի տեղ դնի Թուրքիայի փոխնախագահի հարցադրմանը, սակայն այս ամենը ցույց է տալիս, որ Փելոսիի այցը որոշակի զգաստության է բերել թուրք-ադրբեջանական տանդեմին։

Սակայն Փելոսիի ու ԱՄՆի այդ գրոհով հանդերձ (ինչը անչափ կարևոր ու թանկ է մեզ համար)՝ հիմնական զսպողը եղել ու մնալու է մեր բանակը, մեր զինվորը, հերոսացած տղերքը և աղջիկները, որոնք կյանքի շնորհիվ մենք ու Հայաստանը կանք․․․

Հետևաբար, բանակ, բանակ ու նորից բանակ, և ճկուն արտաքին քաղքականություն այս խառնակ ժամանակներում։ Մենք 4 ժամից ավել քնելու իրավունք չունենք»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է