Լրահոս 24/7
20.09.2022

Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունը

Starmus-ի խորհրդի կողմից հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ հայտարարություն, որում աջակցություն է հայտնվում Հայաստանին: Հայտարարության մեջ ասվում է.

«Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը։ Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթության դրսևորումներին։Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Հայաստանում՝ Երևանում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հրաշալի հայ ընկերներին։

Գիտելիքի փոխանցումը, գիտության առաջընթացը, մարդասիրության փառաբանումը՝ երաժշտության միջոցով և այլ դրական գործողությունները պետք է մեզ ուղղորդեն՝ դեպի ավելի լավ աշխարհ։

Գարիկ Իսրաելյան, Բրայան Մեյ, Դեյվիդ Այքեր, Ռիչարդ Դոուքինս, Էմմանուել Շարպենտիե, Ջիլ Տարտեր, Փիթեր Գաբրիել, Թոնի Ֆադել և Ռոբերտ Վիլիամս»։

Հիշեցնենք՝ Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անցկացվել է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով սեպտեմբերի 5-10-ը և նվիրված էր Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

STARMUS փառատոնը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և լեգենդար «Queen» խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձրել մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների քննարկումները։

STARMUS փառատոնը մինչև այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Լրահոս
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53

Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36

Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59

Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35

Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44

ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04

«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53

Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
13:27

Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
12:55

Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
12:34

Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
12:14

Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
11:59

«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․  Աբրահամյան
11:50