Լրահոս 24/7
20.09.2022

Վաշինգտոն ենք վերադառնում անվտանգ ու խաղաղ Կովկասյան տարածաշրջան ունենալու հանձնառությամբ. Փելոսի

Վաշինգտոն ենք վերադառնում անվտանգ ու խաղաղ Կովկասյան տարածաշրջան ունենալու հանձնառությամբ. Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնել էր Հայաստան՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև պայքարում կարևոր ճակատ։

Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան կատարած այցն ամփոփող հայտարարության մեջ:

«Երևանում մեր հանդիպումների ժամանակ մենք աջակցության վճռական ազդանշան ենք փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր ավելի վաղ՝ մինչև սեպտեմբերի 12-ի մարտական գործողությունների մեկնարկը»,- նշել է Փելոսին։

Նա հիշեցրել է, որ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Աննա Էշուի և Ջեքի Սփիերի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հավելել՝ Կոնգրեսը ձգտում է, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չմոռացվի:

Ներկայացուցիչների պալատի ղեկավարը տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումները թույլ տվեցին մտքեր փոխանակել Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղման քաղաքականության և գործողությունների վերաբերյալ։

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հավելել է, որ ոգեշնչված է պատվիրակության ընդունելությունից և Վաշինգտոն է վերադառնում հպարտությամբ և պատրաստակամությամբ՝ առաջ մղելու Կոնգրեսի հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ ու խաղաղ Կովկասյան տարածաշրջանին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր հանգստյան օրերին: 

Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը խիստ հագեցած էր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին, պաշտոնական մի շարք հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում ունեցել Ազգային ժողովում, ունեցել լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ, հանդիպել նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:

Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է