Իրանի ԱԳՆ խոսնակ Նազեր Քանանին իր ամենօրյա ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան այցին։
«Լարվածության եւ անկայունության աճը Հարավային Կովկասում չի համապատասխանում ներգրավված եւ հարեւան եւ ոչ մի երկրի շահերին։ Խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում հարկավոր են տնտեսական զարգացման եւ բարգավաճման, առեւտրատնտեսական հարաբերությունների ծաղկման համար։ Մենք չենք ընդունում այս շրջանակից դուրս որեւէ սադրանք եւ տարածաշրջանում անկայունության հրահրում»,- ասել է Քանանին։
Նշենք, որ Փելոսին հայաստանյան իր այցի ընթացքում Գաֆեսճեան արվեստի կենտրոնում ելույթ էր ունեցել եւ կարճ հիշատակել Իրանին: Նրա ելույթի ամբիոնը տեղակայված էր այն պատի առաջ, որի վրա Ավարայրի ճակատամարտի որմնանկարն էր: Փելոսին նկատել էր, որ Հայաստանը պատմության ընթացքում շատ ասպատակություններ է տեսել, իր պատմական ճանապարհի գրեթե ողջ ընթացքում դիմագրավել տարբեր երկրների: Որպես օրինակ՝ նա ընդգծել էր հենց Ավարայրի ճակատամարտը՝ ասելով, որ իր հետեւում իր խոսքերի վառ օրինակներից մեկն է՝ հայերի դիմագրավումը պարսիկներին:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…