Լրահոս 24/7
20.09.2022

Նոր հարձակման վտանգը պահպանվում է. Է․ Աղաջանյան

Նոր հարձակման վտանգը պահպանվում է. Է․ Աղաջանյան

«Այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք», – «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ նրա` հրադադարը դեռ փխրուն է, և նոր հարձակման վտանգը պահպանվում է:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Արդյունավե՞տ եք գնահատում արդյոք այս գիշեր Նյու Յորքում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունները:

Էդուարդ Աղաջանյան. – Գիտեք, նման հանդիպումները մեկ ընդհանուր գործընթացի մի դրվագ են, և որպեսզի հնարավոր լինի գնահատել արդյունավետությունը, պետք է ամբողջ գործընթացի համատեքստում դիտարկենք, իսկ քանի դեռ գործընթացը չի հասել այն փուլին, երբ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքներ արձանագրել, կարծում եմ` այս պահին դեռ վաղ է նման գնահատական տալը:

«Ազատություն». – Արդյունք ասելով Դուք նկատի ունե՞ք, որ առնվազն հրադադարը փխրուն չի լինի, և որոշակի …

Էդուարդ Աղաջանյան. – Այդ թվում նաև այո, բայց խոսքը գնում է վերջ ի վերջո, պետք է արձանագրենք, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք և պետք է ակտիվորենք աշխատենք թե՛ մեր միջնորդների ներգրավվածության ապահովման առումով, թե՛ նաև դրա միջոցով, այդ թվում` Ադրբեջանին բերելով բանակցությունների սեղանի շուրջ:

«Ազատություն». – Դուք ասում եք բերել բանակցությունների սեղանի շուրջ, երեկվա հանդիպմանը Բայրամովն ինքն է պատրաստակամություն հայտնել խաղաղության հաստատման օրակարգով հրատապ բանակցություններ սկսել արդեն առաջնորդների մակարդակով:

Էդուարդ Աղաջանյան. – Ճիշտ եք ասում, բայց դրան զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և այս երկու իրողությունները մեկը մյուսին հակասող են, առնվազն իրենց տրամաբանությամբ: Ես նկատի ունեմ բովանդակային բանակցությունները, որոնք, բնականաբար, չեն զուգակցված և չեն ուղղորդվում ռազմական գործողություններով:

«Ազատություն». – Կա՞ն տեղեկություններ, ծրագրվո՞ւմ է մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպում:

Էդուարդ Աղաջանյան. – Այս պահի դրությամբ նման որոշում չկա:

«Ազատություն». – Արդյոք կա՞ նախապայման` դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, նոր միայն վերադառնալ խաղաղության պայմանագրի բանակցություններին:

Էդուարդ Աղաջանյան. – Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը շատ հստակ հայտնել է երեկվա Անվտանգության խորհրդի կողմից ընդունված հայտարարության տեսքով: Կարծում եմ` էական չէ այստեղ` դա նախապայմանի տեսք կունենա, թե նախապայմանը տվյալ պարագայում առաջնահերթություն չի լինի: Կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ՀՀ դիրքորոշումը, որը շատ հստակ է և աներկբա:

«Ազատություն». – Ի՞նչ մասշտաբների են զորքերի կուտակումները սահմաններին, նաև Նախիջևանի հատվածում: Երևանը պարբերաբար սա բարձրաձայնում է:

Էդուարդ Աղաջանյան. – Ես օպերատիվ իրավիճակի մասին տեղեկություններ չունեմ, սա թերևս Պաշտպանության նախարարությանն ուղղելիք հարց է:

«Ազատություն». – Ավելի շատ իմ հարցը նոր հարձակման հնարավորության համատեքստում էր:

Էդուարդ Աղաջանյան. – Տեսեք, նոր հարձակման հավանականությունը երբեք չի վերացել առնվազն: Այդ հավանականությունը պահպանվում է հրադադարի օրվանից սկսած, և մեր ամբողջ էներգիան և ռեսուրսները Հայաստանի կառավարությունն ուղղում է քաղաքական և դիվանագիտական ճանապարհով այս հարցի լուծման ուղղությամբ:

«Ազատություն». – Բայց այդ վտանգը պահպանվում է:

Էդուարդ Աղաջանյան. – Վտանգը պահպանվում է միանշանակ:

Լրահոս
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
13:27
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
12:55
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
12:34
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
12:14
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
11:59
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․  Աբրահամյան
11:50
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․ Աբրահամյան