Լրահոս 24/7
20.09.2022

Անհետ կորածների մասին տեղեկություններ չտրամադրելու ադրբեջանական քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է. ՀՀ ՄԻՊ

Անհետ կորածների մասին տեղեկություններ չտրամադրելու ադրբեջանական քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի հետ քննարկմանը (Տեսաուղերձը նկարահանվել է օգոստոսի 31-ին, քարտուղարության կանոնների համաձայն՝ ուղարկվել է սեպտեմբերի 8-ին)։

Իր ուղերձում Պաշտպան Գրիգորյանը բարձր է գնահատել Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով աշխատանքային խմբի կատարած աշխատանքը։ Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքների կայուն միջազգային շրջանակի պայմաններում աշխատակազմը շարունակում է աշխատանքներ իրականացնել մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտումների՝ բռնի անհետացումների ուղղությամբ։

Տիկին Գրիգորյանն ընդգծել է, որ նման հանցագործության զոհերը զրկված են իրենց իրավունքներից և ենթակա են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու խոշտանգումների, արտադատական ​​սպանությունների ենթարկվելու մեծ ռիսկի։ Հաճախ այն օգտագործվում է պետությունների կողմից որպես տեղեկատվական պատերազմի զենք՝ ընտանիքներում և ընդհանուր առմամբ, հասարակության մեջ սարսափ տարածելու համար:

Պաշտպանը նշել է, որ ցավալիորեն, ամբողջ աշխարհում ընթացող հակամարտությունները բարենպաստ միջավայր են ստեղծել բռնի անհետացումների համար, և Հայաստանը դա գիտի իր օրինակով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն՝ 2020 թվականի պատերազմից հետո 303 հայ դեռ համարվում է անհայտ կորած։ Անհայտ կորածների մասին տեղեկությունների աղճատման կամ ընդհանրապես, տեղեկություններ չտրամադրելու ադրբեջանական քաղաքականությունը և քաղաքական առավելություններ ստանալու համար այդ հարցի օգտագործումը մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտում է։

Այնուհետև Պաշտպան Գրիգորյանը նշել է, որ զինված հակամարտությունների ընթացքում և դրանից հետո բռնի անհետացումը մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների համար նույնպես առաջ է քաշել ավելի լուրջ մարտահրավեր, որին անհրաժեշտ է դիմակայել բոլոր մակարդակներում։

Եզրափակելով ելույթը՝ տիկին Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կառավարությանը, որպես Մարդու իրավունքների ազգային ինստիտուտ, իր առաջարկին` ընդունել ազգային օրենսդրություն՝ ապահովելով իրավական միջոցներ և արդյունավետ ու ինստիտուցիոնալ կերպով արձագանքելով պատերազմի ընթացքում և դրանից հետո բռնի տեղահանված անձանց ընտանիքներին և զոհերին:

Պաշտպանը կարևորել է նաև միջազգային շրջանակների և աշխատանքային խմբի մանդատի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում այդ նողկալի երևույթի դեմ պայքարելու նպատակով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է