Քիչ առաջ հակառակորդը 10-15 րոպե տևողությամբ կրակ է բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ուղղությամբ։
Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
Պատգամավորը միաժամանակ հորդորել է խուճապի չմատնվել և ընդգծել, որ լարվածությունը շարունակում է պահպանվել։ Իրավիճակային փոփոխություններ չկան։














