Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առիթով։
Նախագահի ուղերձում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը: Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին:
Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Եվ այդ երազանքի շուրջ համախմբումը օրվա հրամայական է ու միակ ճիշտ ուղին այն իրականություն դարձնելու համար. մենք այլ ճանապարհ չունենք:
Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային: Պահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար:
Ուրեմն, եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն, լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը, այն պահենք ամուր ու աներեր՝ հանուն մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի և ապագա սերունդների:
Խաղաղություն ու բարօրություն մեր Հայրենիքին և ժողովրդին»:
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Անոմալիա…
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն…
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը և, չնայած դրան, Ադրբեջանի հռետորաբանությանը՝…
ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև։ «Բարի կամքի այս…
Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նախագահ Էրդողանի հակառակորդի ձերբակալությունից հետո։…
Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ ու եղևնիներ. այս մասին հայտնել է…