Լրահոս 24/7

Ջերմուկի ուղղությամբ մխրճված ադրբեջանական ջոկատը դեռ շրջափակման մեջ է. ՊՆ խոսնակ

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞, ինչպես ԳՇ պետն էր ասել՝ «սպասում եք, որ պաշարները վերջանան ու ինքնուրույն հետ գնան»՝ ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստներին՝ ՊՆ խոսնակն ասաց. «Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ և՛ նյութական, և՛ այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի սահմաններին հակառակորդը շարունակում է ուժեր կուտակել՝ Արամ Թորոսյանը վստահեցրեց՝ ՀՀ զինված ուժերը ողջ ծավալով կատարում է իր առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի ու ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

11 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

14 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

14 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

14 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

15 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

15 hours ago