Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելությունն այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ իր աշխատանքն է սկսել Երևանում:
ՀԱՊԿ–ից տեղեկացնում են, որ այժմ ընթանում է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը:
ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:
Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:














