Լրահոս 24/7
21.09.2022

Պետության գլխավոր պաշտոնյաների պաշտպանությունը պետական ծառայության գործն է․ Բարսեղյան

Պետության գլխավոր պաշտոնյաների պաշտպանությունը պետական ծառայության գործն է․ Բարսեղյան

«Իշխանությունը միշտ ավելի պատասխանատու է, քան մնացածը

Պետության գլխավոր պաշտոնյաների պաշտպանությունը պետական ծառայության գործն է: Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պետության, նաեւ գլխավոր պաշտոնյաների գործն է: Երբ կամ մեկն է արվում կամ մյուսը, որքան էլ լավ արվի մեկը կամ մյուսը, պետությունը փլվում է: Դանդաղ, թե արագ, էական չէ:

Հասարակ բան է այսպիսի միջոցառումների ժամանակ կազմակերպել ե՛ւ պետական պաշտոնյաների պաշտպանությունը, ե՛ւ քաղաքացիների օրինական կամարտահայտումը: Հասարակ բան է, պնդում եմ: Դրա համար գիտելիք ու փորձ է պետք, դրա համար ցանկություն, տեխնիկական միջոցներ եւ լավագույն փորձի ուսումնասիրություն է պետք: Եռաբլուրում կարելի՞ էր անել այնպես, որ պաշտոնյաները գային-գնային, իսկ քաղաքացիները, ինչ մոտիվացիա էլ ունենաին, չխաչվեին ու խնդիրներ չառաջանային: Իհարկե, կարելի էր: Կա՞ մեկը, որ համարում է, թե անհնար էր կազմակերպել երկուսի ապահովումն էլ: Դրա համար պետք էր՝ վերը գրեցի ինչ էր պետք: Չեն ուզեցել անել կամ չեն կամեցել անել, դա էական չէ: Պետական պահպանության ծառայությունը դիտավորյալ կամ տգիտության բերումով խայտառակություն սարքեց Եռաբլուրում:

Գանք քաղաքացիներին, ընտանիքից զոհեր տված եւ չտված քաղաքացիներին, անշառ եւ պղտոր ջրում ձուկ որսացող քաղաքացիներին եւ իրենց խմբերին: Քաղաքացիների մոտիվացիաները եւ հետաքրքրությունները ժողովրդավար հասարակությունում, կամ իրեն ժողովրդավար հայտարարած պետությունում ՄԻՇՏ բազմազան է, տարաբնույթ, ծայրահեղ, չափավոր, աջական, ձախական, դիտավոր, օգնական, կամավոր, հանցագործ, անմեղ, սադրիչ, փաղաքշական … ինչքան մարդ, այնքան մղում ու մոտեցում եւ այլն: Մեծ մոլորություն է մտածել, որ մարդիկ պիտի իրար նման կամ՝ հատկապես ձեզ նման մտածեն: Հասկանալի է, որ այդպես մտածողները իրենց կարծիքից կամ մոտեցումից տարբերվող մտքով ու վարքով մարդկանց հանդիպելիս շոկի մեջ են ընկնում, զարմանում ու զայրանում են.- էդ ո՞նց, էդ ընչի՞ ես այդպես անում, ասում եւ ոչ թե այնպես: -Այդ մարդիկ հոգում փոքրիկ դիկտատորիկներ են, ու մեծ փորձանք է լինում, երբ իշխանություն կամ պաշտոն են ստանում, ուսուցիչներին սկսում են համազգեստ պարտադրել, նույնիսկ սանրվածք եւ այլն, չխորանանք: Իշխանության մղումը ու վարքը ի հակառակ հանրային հետաքրքրությունների բազմազանության, չի կարող բազմազան, կամ տարատեսակ լինել. ասենք՝ առավոտյան լինի ժողովրդավար, երեկոյան՝ բռնապետ, գիշերը՝ անարխիստ եւ այլն: Իշխանությունը միշտ հստակ պիտի լինի ու աներկբա. օրինական, կանխատեսելի, վերահսկելի, պարզորոշ, պատասխանատու, բոլորը մեկտեղ:

Եռաբլուրում ով ասեք կարող է լինել, չթվարկեմ, մեկն ասում է՝ սադրելու էին եկել, մյուսն ասում է՝ վիշտ ունեն մարդիկ, երրորդը, թե՝ սրա/նրա հրահանգիչներն էին: Ինչ պիտի անի պետական իշխանությունը (եթե անգամ հավաքվածների մեջ զինված ահաբեկիչ կա): Միակ բանը., ՇԱՐԺՎԻ ՕՐԵՆՔՈՎ: Մնացած ճանապարհները, փակուղի են կամ փորձանք, մի կաթիլ մեղրի պատմությունն են կամ կործանում: Եթե իշխանությունը հանցագործության կամ վարչական իրավախախտման ահազանգ ունի, պիտի շարժվի, բացահայտի եւ խափանի ըստ այդմ, եթե տեղի է ունենում հանցագործություն կամ վարչական իրավախախտում՝ պիտի խափանի, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ: Մնացած եղանակները, ճաշակով առաջնորդվելը, գուշակություններով կամ զգացողություններով առաջնորդվելը, հորմոնալ խախտումներով առաջնորդվելը փորձանք է բերում, թե բա «սադրում էին, … երեկվանից էին նախապատրաստվում»: Է հա, ասենք թե սադրում էին, էդ հսկայական իրավապահ մեքենան բա ինչի՞ համար է՝ խայտառակություն սարքելու՞, թե՞ գլուխը նրա համար է, որ մտածի: Հայաստանը ուղղակի խայտառակեցին նորից, մարդիկ հազիվ էին մոռացել Մեծ Բրիտանիայում ամենայն հայոց պապարացի դեսպանին: Նաեւ էս օրվա համար էինք ասում իրավապահ համակարգը արմատական բարեփոխման կարիք ունի՝ արեք: Չարեցին:

Քննադատությունից էլ իշխանության պահապան հրեշտակները այնպես են ջղաձգվում, ասես ես գնացել իրենց այնպես եմ բերման ենթարկում, ինչպես այդ կանանց տարան: Մի քիչ զուսպ պահեք ձեզ, արդեն 30 տարվա փորձ ունեմ իշխանության անմնացորդ պահապանների հետ անպտուղ վեճերի, երբ պաշտպանում են սիրելի իշխանությանը, մի հիմնական պատճառով, որովհետեւ՝ … իշխանություն են: Հետո ուրիշն է դառնում իշխանություն, սկսում են դրան պաշտպանել, ու մինչեւ հիմա նույն գծագրի մեջ են:

Էս մատրիցայից ելնելու մի լավ ճանապարհ կա՝ իշխանության սիրահարների համար.-Գնում եք հացի, ձեզ բռնում տանում են մենթովկա, հարցնում եք՝ ինչո՞ւ, ասում են՝ այդպես էր պետք, դու չգիտես: Պրծ: Ահա դրանից հետո խելքները գլուխներն է գալիս: Եթե մի անգամով չի ստացվում, փորձը կրկնում են:

Եւ վերջինը, իշխանության պահապան հրեշտակները պետք է իմանան, որ պետությունը ֆաքմեջ անելու ամենաէժան, ամենամատչելի եղանակը պաշտոնյաներին անթերի համարելն է, անսխալ, իշխանությանը որպես սեփական երեխային վերաբերվելն է: Էլ չեն ասում, թե ոչ ոք չի ստիպել այդ մարդկանց իշխանություն լինել, իրենք են խնդրել եւ ստացել են այդ իրավունքը, մենք էլ վճարողն ենք, որպեսզի մարդավարի կառավարեն, սխալներն ընդունեն, ուղղեն, որպեսզի առաջ գնա երկիրը, թե չէ խաղաղ ցուցարար բռնել տանելը հո նոր գյուտ չէ՞, Հին Հռոմից էդ է, որ կա, ընչի Սերժիկը վատ է՞ր բռնել տալիս խաղաղ ցուցարարներին:

Իհարկե, կարելի է ասել՝ երկիրը հսկայական խնդիրների մեջ, դու մարդու իրավունքի մեջ ես խորացել: Ասեմ, որ, եթե մարդիկ իշխանության կողմից իրենց իրավունքների նկատմամբ հարգանք չտեսան, շատ բարդ է լինելու մնացած խնդիրները լուծել: Ձեւական լուծումները, խոստումները, ճառերն եւ ստերը խոստումներ չեն:

Ձեր՝ հպարտ նվաստացված քաղաքացի»,- գրել է լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Լրահոս
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
13:27
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
12:55
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
12:34
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
12:14
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
11:59
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․  Աբրահամյան
11:50
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․ Աբրահամյան