Սեպտեմբերի 21-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։
ՌԴ նախագահի հայտարարությունից հետո տոմսերի գները նոր ռեկորդներ են սահմանում։ Ռուսաստանից առաջիկա չվերթների տոմսեր արդեն չկան, իսկ հատուկենտ տեղերում այն անցնում է մեկ միլիոն դրամի սահմանը։















