«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հրապարակել է ՌԴ-ում այսօր մոբիլիզացիայի մասին հրամանագրից հետո Տուապսեից զինվորագրման ենթակա քաղաքացիների ցուցակը, որոնցից 90 տոկոսից ավելին ազգությամբ հայեր են:
«Տուապսեի բնակչությունը 60 հազար է, որից ռուսները՝ 75, հայերը՝ 8 տոկոս են կազմում»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինված ուժերում մասնակի մոբիլիզացիայի մասին:














