ԱՄՆ սենատոր Էդ Մարքին նամակ է ուղարկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ կոչ անելով Բաքվին ռազմական օգնություն չտրամադրել Հայաստանի դեմ վերջին ագրեսիայի լույսի ներքո:
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության աջակցությունը, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հասել մշտական և կայուն կարգավորմանը՝ հարգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը: Ես կոչ եմ անում պետքարտուղարին.
և պաշտպանության նախարարը գործեք հիմա»,- այս մասին իր թվիթերյան էջում գրել է Մարքին։
Իր նամակում սենատորը նշում է, որ Ադրբեջանը պետք է առերեսվի իրականության հետ. ռազմական լուծումը երբեք չի հանգեցնի խաղաղության և կայունության Լեռնային Ղարաբաղում։














