Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում տեղի ունեցած մոբիլիզացիայի դեմ ակցիայի համար ավելի քան 1400 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է «ОВД-Инфо» իրավապաշտպան նախագիծը։
Ձերբակալություններ, ըստ իրավապաշտպանների, տեղի են ունեցել 38 քաղաքներում։ Ձերբակալվածների մեծ մասը եղել է Սանկտ Պետերբուրգում (565 մարդ), Մոսկվայում (536 մարդ) և Եկատերինբուրգում (48 մարդ):
Սամարայում ոստիկանությունը բերման է ենթարկել մանկասայլակով և երկու երեխաներ ունեցող կնոջ։ «Idel.Реалии»,-ի փոխանցմամբ՝ նրանք քայլում էին հրապարակի մոտ, որտեղ ընթանում էին բողոքի ցույցերը։
Նշենք, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը














