ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ։
«Տեղի է ունեցել Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի մանրամասն քննարկում։ Քննարկվել է կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները ստեղծված իրավիճակում», – նշված է հաղորդագրության մեջ։