ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերի իր էջում երեկ գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ միաժամանակ նշելով, որ հայերի հետ միասին սգում է հայ զոհված ու սպանված զինծառայողների մահը:
«Այսօր՝ Հայաստանի անկախության օրը, մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորների մահը և արդարություն ենք փնտրում տեղահանվածների և ահաբեկվածների համար։
Այդ վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը միանշանակ չի դատապարտել Ալիևին։ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի այդ ճանապարհը»,-գրել է Ադամ Շիֆֆը։
This Armenian Independence Day, we mourn the Armenian soldiers murdered last week by Azeri forces, and seek justice for the displaced and terrorized.
— Adam Schiff (@RepAdamSchiff) September 21, 2022
These atrocities will continue until the international community condemns Aliyev, unequivocally.
The U.S. must lead the way.














