Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ ադրբեջանցիները սոցիալական ցանցերի միջոցով փորձում են խուճապ տարածել հայաստանյան հանրության շրջանում։
Նրանք սոցցանցերի միջոցով զանազան պատմություններ են տարածում, իբրև թե ՀՀ-ում առկա ադրբեջանցիների, նրանց կողմից իրականացվող արյունալի հանցագործությունների մասին։
Որպես օրինակ մեդիափորձագետը տեղադրել է այդպիսի նամակագրության մի պատճեն՝ կոչ անելով չտրվել սադրանքների ու խուճապի, չտարածել նման նամակները և օգտվել միայն ստուգված ինֆորմացիայից։















