Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, կիպրացի քաղաքական գործիչ Էլենի Թեոխարուս իր թվիթերյան էջում անդրադարձել է Եվրամիության քաղաքականությանը՝ նշելով․
«Անցյալ տարի Ադրբեջանը ձմռան խստաշունչ երկու ամիս դադարեցրեց գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ, սրա արդյունքում սարսափելի ցուրտը հանգեցրեց ողբերգական հետեւանքների։ ԵՄ-ն ոչ միայն չարձագանքեց, այլեւ Ալիֆից գազ գնելու նոր պայմանագիր ստորագրեց։ Հիմա ԵՄ-ն լաց է լինում, որովհետև նրանց քաղաքացիները կսառչեն»։
🇦🇲 Last year Azerbaijan cut off gas flow for two months in during a heavy winter to Nagorno Karabakh with tragic results from the terrible cold. The EU not only didn”t react, but signed an agreement to purchase gaz from Alief. Now EU cries because its citizens will be freezing! pic.twitter.com/qTjZerPh6F
— ELENI THEOCHAROUS (@THEOCHAROUSE) September 22, 2022














